ՀՀ ԱԺ խոսնակը ՌԴ նորընտիր Պետական Դումայի առաջին նիստին մասնակցելու հրավեր է ստացել
06.12.2007,
17:41
ՀՀ ԱԺ խոսնակը ՌԴ նորընտիր Պետական Դումայի առաջին նիստին մասնակցելու հրավեր է ստացել
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանին փոխանցեց ՌԴ նորընտիր Պետական Դումայի առաջին նիստին մասնակցելու հրավերը, որը տեղի կունենա Մոսկվայում` դեկտեմբերի կեսին:
«Ընդունելով հրավերը՝ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը իր շնորհավորանքները փոխանցեց ՌԴ Պետական Դումայի գործընկերներին` հաջող ընտրությունների և օրենսդիր մարմնի ձևավորման առիթով և վստահություն հայտնեց, որ հետայսու ևս հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները կզարգանան և երկկողմանի և բազմակողմ կապերի խորացմամբ»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից:--0—

