Հայաստանում նախընտրական իրավիճակը կրում է սև ու սպիտակ երանգավորում. քաղաքագետ
Հայաստանում նախընտրական իրավիճակը կրում է սև ու սպիտակ երանգավորում։ Նման կարծիք հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ աարտահայեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Նա մատնանշեց նախընտրական պայքարի երկու գլխավոր բևեռները՝ դա Հայաստանի գործող վարչապետ Սերժ Սարգսյանն է և երկրի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքերով, յուրաքանչյուր բևեռի ներկայացուցիչների համար հանդիպակաց կողմը ասոցացվում է սև գույնի հետ։ «Սև ու սպիտակ իրավիճակը թեթևացնում է ապագա նախագահի պաշտոնին ժողովրդի կողմից իր թեկնածուի ընտրությունը», - ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով, նման իրավիճակը երկրի համար այլընտրանքի նման մի բան է։
Միաժամանակ Հովհաննիսյանը ավելացրեց, որ հենց նախկին նախագահի թեկնածությունը ժողովրդի համար կդառնա այլընտրանք՝ հիմնավորելով դա նրանով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խորհրդանշական անձ է, որը կարողացավ միավորել ընդդիմության ներկայացուցիչներին։
«Որոշակի ժամանակահատվածում նախկին նախագահը նախապես ապահովեց այնպիսի ընդդիմադիրների աջակցությունը, ինչպիսիք են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը», - ավելացրեց նա։
Այսօրվա դրությամբ անհրաշտ փաստաթղթեր Բաղդասարյանից բացի ներկայացրել են նաև հանրապետության վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, կառավարության նախկին ղեկավար, ընդդիմաիդր Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը, Աժ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Փաստաթղթերի ներկայացման գործընթացը սկսվել է նոյեմբերի 21-ից և կավարտվի դեկտեմբերի 6-ին։ Հայատանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։--0--

