Երևանը ժխտում է Հայաստանում և Ղարաբաղում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ռազմակայանների առկայությունը

05.12.2007, 17:06
Երևանը ժխտում է Հայաստանում և Ղարաբաղում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ռազմակայանների առկայությունը

Երևանը ժխում է Հայաստանում և Ղարաբաղում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ռազմակայանների առկայությունը։

«Չնայած ավելի վաղ մենք արդեն արձագանքել ենք նման լուրեր, բայց հերթական անգամ ուզում եմ կրկնել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և անհեթեթ է»,-նշվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ՀՀ ԱԳՆ մամուլի-քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հաղորդագրության մեջ, Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող այն տեղեկատվության կապակցությամբ, թե իբր Հայաստանում և ԼՂՀ-ում տեղակայված են ՔԱԿ ռազմակայաններ։

«Ակնհայտ է, թե որտեղից է գալիս այդ կեղծ տեղեկատվությունը։ Նման անհիմն լուրերը չի կարելի անվանել այլ կերպ, քան հերթական սադրանք»,-նշել է Կարապետյանը։

Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային կապերի վարիչ Նովրուզ Մամեդովը երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանը պահանջում է միջազգային կազմակերպություններից հետաքննել տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ռազմական  ջոկատ։-0--