2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում աճել է 61,5 %-ով

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում, 2006թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, աճել է 61,5 %-ով և կազմել 10,6 մլն. լիտր։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, նույն ժամանակամիջոցում գրանցվել է նաև գինու արտադրության աճ՝ 13,9 %-ով ՝ մինչև 2,6 մլն. լիտր։
Արտադրվել է նաև 9,8 մլն. լիտր օղի և օղի-լիկյորային արտադրանք, ինչը 4,0 %-ով ավելի բարձր ցուցանիշ է, քան 2006թ.-ինը, շամպայն-գինիների արտադրությունը կազմել է 304,9 հազ. լիտր, այսինքն՝ 24 %-ով ավելի շատ, քան 2006թ. տասը ամիսների ցուցանիշն էր։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է ընդհանուր ալկոհոլային արդյունաբերության ծավալի աճ։ 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 40,87 մլրդ. դրամի ալկոհոլային խմիչք, ինչը 20,9 %-ով բարձր է 2006թ. հունվար-հոկտեմբեր ամիսների մակարդակից։ --0—