Խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստան հայ սպաներին և բժիշկներին ուղարկելու մասին որոշում առայժմ չկա. նախարար

03.12.2007, 18:54
Խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստան հայ սպաներին և բժիշկներին ուղարկելու մասին որոշում առայժմ չկա. նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.  Խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստան հայ սպաներին և բժիշկներին ուղարկելու մասին որոշում առայժմ չկա։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ  պաշտպանության  նախարար Միքայել Հարությունյանը։

«Ամեն ինչ առայժմ խոսակցությունների մակարդակի վրա է և պաշտոնական փաստաթուղթ դեռևս ստորագրված չէ։ Շատ երկրներ մեզանից թարգմանիչներ և բժիշկներ են խնդրում, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք ուղարկել նրանց»,-ասաց նա։

ՀՀ պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում հունական և բրիտանական կողմերի հետ Աֆղանստան մեկ-երկու շտաբային սպաների և բժիշկների մարդասիրական առաքելությամբ ուղարկելու վերաբերյալ։

Հայաստանի Սահմանադրության համաձայն, խաղաղապահներ ուղարկելը բավականին բարդ գործընթաց է, որը պահանջում է համաձայնագրի ստորագրում նախագահի, հաստատում Սահմանադրական դատարանի և խորհրդարանի կողմից։

Հայաստանն արդեն ունի Կոսովո և Իրաք խաղաղապահների առաքման փորձ։ Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը մասնակցում են 2004-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում 2005-ի հունվարի 25-ից։--0--