Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտգործնախարարն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Ստրասբուրգում Օսկանյանը հանդիպումներ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսի, ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի անդամների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտգործնախարարը կմեկնի Իտալիա, որտեղ հանդիպումներ կունենա Կոնելիո քաղաքի իշխանությունների ներկայացուցիչների հետ, կայցելի Առևտրի պալատ, Արդյունաբերողների միություն, գինեգործական դպրոց։
Դեկտեմբերի 9-ին Կոնելիո քաղաքի ակադեմիական թատրոնում տեղի կունենա Օսկանյանին՝ որպես միջազգային հարաբերություններում երկխոսությունների մշտական կողմնակցի «Չիվիլիտաս» մրցանակի հանձնման արարողությունը։ --0—

