Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը նախագահական ընտրություններում կաջակցի Սերժ Սրագսյանի թեկնածությունը

03.12.2007, 16:57
Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը նախագահական ընտրություններում կաջակցի Սերժ Սրագսյանի թեկնածությունը

Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը նախագահական ընտրություններում կաջակցի գործող վարչապետ Սերժ Սրագսյանի թեկնածությունը։ Այս մասին մամուլի ասուլիսում երկուշաբթի հայտարարեց կուսակցության կազմկոմիտեի նախագահ Ռոբերտ Ահարոնյանը։

«Կուսակցությունը Սարգսյանին կաջակցի ոչ թե այն պատճառով, որ նա երկրի գործող վարչապետն է, և ունի հաղթելու առավել մեծ շանսեր, այլ գաղափարախոսությունների հարազատության և կառավարության ակնհայտ հաջողությունների համար»,-ասաց նա։

Ահարոնյանը, որպես վարչապետին աջակցելու հիմնական պատճառներից մեկը նշեց Ռուսասատնի հետ ռազմավարական համագործակցության խորացման քաղաքականությունը, որի կողմնակիցն է Սարգսյանը։

Նրա կարծիքով գործող վարչապետը հակված է զարգացնել Ռուսաստանի հետ գործընկերության պայմանագրային-իրավական բազան։

«Բացի այդ Սարգսյանը միակ թեկնածուն է, որը նպատակ չունի իրականացնել վարդերի հեղափոխություն»,-ասաց կուսակցության ղեկավար, ընգծելով, որ նախագահական ընտրություններում վարչապետի թեկնածությունը պաշտպանելու մասին վերջնական որոշումը կընդունվի կուսակցության համագումարում, որը ինչպես սպասվում է տեղի կունենա մինչև 2007-ի դեկտեմբերի վերջը։

Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը ձևավորվել է 2007-ի հունիսին Հայաստանի առաջադիմական կուսակցության տրոհման արդյունքում։ Ներկայումս կուսակցությունը պետք է պետական գրանցում ստանա հանրապետության արդարադատության նախարարությունում։ Կուսակցությունն ունի 520 անդամ։--0--