Հայաստանի վարչապետը փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար

Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ՝ նոյեմբերի 30-ին, փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթևիկ Օհանյանը։
Նրա խոսքերով, նույն օրը փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Այս պահի դրությամբ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել դեռևս չորս թեկնածու, այդ թվում՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը», - ասաց Օհանյանը։
Օհանյանը տեղեկացրեց, որ Սարգսյանին, Մանուկյանին ու Գեղամյանին առաջադրել են նրանց ղեկավարած կուսակցությունները, իսկ Տեր-Պետրոսյանն առաջադրվել է ինքնառաջադրման սկզբունքով։
Փաստաթղթերի ընդունման գործընթացը սկսվել է նոյեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 6-ին։ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. փետրվարի 19-ին։-0-