Ռուս-հայկական երիտասարդական փառատոնը կարող է տեղի ունենալ արդեն 2008թ.-ին. Շվիդկոյ
ԵՐԵՎԱՆ,30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուս-հայկական երիտասարդական փառատոնը հնարավոր է կազմակերպել արդեն 2008թ.-ին։ Այս կարծիքը ուրբաթ Երևանում հայտնեց ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը՝ ռուս մշակութային գործիչների և ԵՊՀ ուսանողների հանդիպման ժամանակ։
«Եթե մեզ հաջողվի բուհերի միջև կապեր հաստատել, մեզ կհաջողվի 2009թ.-ին ծրագված երիտասարդական փառատոնն անցկացնել արդեն 2008թ.-ին»,-ասաց նա։
Շվիդկոյը նշեց նաև, որ ոչ նվազ նշանակություն ունի երկու երկրների ուսանողների անմիջական շփումը։
«Մեք մտադիր ենք կազմակերպել ռուս և հայ ուսանողների հանդիպումներ, ինչպես նաև դասախոսների վարպետության դասընթացներ և ուսանողների փոխանակում»,-ընգծեց նա։
Ռուսական պատվիրակության անդամները Երևանում հանդիպեցին Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ։ Երևան ժամանած ռուս մշակույթի գործիչների պատվիարկության կազմում են, մասնավորապես, Միխայիլ Շվիդկոյը (ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար), Միխայիլ Պիոտրովսկին (Էրմիտաժի գլխավոր տնօրեն), Արմեն Ջիգարխանյանը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար), Իգոր Կոստոլևսկին (ՌԴ ժողովրդական արտիստ, Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասան), Վենիամին Սմեխովը (ՌԴ ժողովրդական արտիստ), Ալեքսանդր Շիրվինդտը (ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար), Վիկտոր Լոշակը («Օգոնյոկ» ամսագրի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր):--0--

