2006թ. դեկտեմբերի համեմատ 2007թ. նոյեմբերին սղաճը Հայաստանում կազմել է 5,1 տոկոս. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. նոյեմբերին սղաճը Հայաստանում, 2006թ. դեկտեմբերի համեմատ, կազմել է 3 տոկոս։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, նոյեմբերին՝ 2006թ. դեկտեմբերի համեմատ, պարենամթերքի գների ցուցանիշը կազմել է 107,9 տոկոս, իսկ ոչ պարենային մթերքներինը՝ 101,7 տոկոս, ծառայությունների դրույքներն ավելացել են 3,3 տոկոսով։
2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին սպառողական գների ամսական միջին աճը կազմել է 0,5 տոկոս՝ 2006թ. նույն ժամանակահատվածի ամսական 0,3 տոկոսի փոխարեն։
Տարեկան կտրվածքով, այսինքն 2007թ. նոյեմբերին՝ 2006թ. նոյեմբերի համեմատ, սպառողական գների ցուցանիշը կազմել է 106,8 տոկոս, այդ թվում՝ պարենամթերքի գների ցուցանիշը (ներառյալ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գները) կազմել է 110,4 տոկոս, ոչ պարենային մթերքների գներն աճել են 1,1 տոկոսով, իսկ ծառայությունների դրույքներն ավելացել են 3,6 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 2006թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ, սպառողական գների ցուցանիշը կազմել է 104,2 տոկոս, այդ թվում՝ պարենամթերքի գների ցուցանիշը (ներառյալ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գները) կազմել է 105,7 տոկոս, ոչ պարենային մթերքների գները՝ 99,2 տոկոս, իսկ ծառայությունների դրույքները՝ 104,3 տոկոս։
ՀՀ պետբյուջեի համաձայն, 2007թ. վերջին սղաճը Հայաստանում նախատեսվում է 4 տոկոսի մակարդակով (±1,5%)։ --0—