Գնդապետ Դավիթ Տոնոյանը կղեկավարի ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչությունը

30.11.2007, 16:01
Գնդապետ Դավիթ Տոնոյանը կղեկավարի ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչությունը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնդապետ Դավիթ Տոնոյանին նշանակել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։

«Երկրի ղեկավարի հրամանագիրը՝ Տոնոյանին ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության ղեկավար նանակելու վերաբերյալ, ստորագրվել է Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն, ըստ որի Հայաստանի նախագահը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է, կոորդինացնում է պաշտպանության ոլորտում պետական մարմինների գործունեությունը, նշանակում և ազատում է Զինված ուժերի և այլ զորամիավորումների բարձրագույն հրամանատարական անձնակազմը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։ --0--