ՄԱԿ-ի պատանի նկարիչների միջազգային մրցույթի կազմակերպիչները բարձր են գնահատել Հայաստանի մասնակիցների տաղանդը

30.11.2007, 15:46
ՄԱԿ-ի պատանի նկարիչների միջազգային մրցույթի կազմակերպիչները բարձր են գնահատել Հայաստանի մասնակիցների տաղանդը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովսոտի-Արմենիա/. ՄԱԿ-ի պատանի նկարիչների միջազգային մրցույթի կազմակերպիչները բարձր են գնահատել Հայաստանի  մասնակիցների տաղանդը։

Մրցույթի մասնակիցներից մեկը՝ 13-ամյա Մարիամ Մարուկյանը, հաղթող է դարձել՝ արժանանալով ՄԱԿ-ի մրցանակին, երկու մասնակիցներ կիսել են երկրորդ տեղը և մեկն արժանացել է երրորդ մրցանակի։ Իսկ վեց նկարիչներ արժանացել են խրախուսական մրցանակների։

«Այդ արդյունքը խոսում է այն մասին, որ մեր երեխաների մասնակցությունը բավականին հաջող է եղել»,-մրցանակների և արժեքավոր նվերների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՄԱԿ-ի աջակցության հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Ասատրյանը։

Իր հերթին Հայաստանում ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության դեպարտամենտի ներկայացուցիչ Վալերի Տկաչուկը շնորհավորել է երիտասարդ նկարիչներին՝ ընգծելով նրանց բացառիկ արդյունքները։

«Մրցույթի արդյունքում ընտրվել են վեց նկարներ, որոնք հետագայում թողարկվելու են որպես ՄԱԿ-ի նամականիշեր, այդ թվում՝ մրցույթի հաղթող Մարիամ Մարուկյանի նկարը»,-ընգծել է նա։

Տկաչուկը հավելել է, որ դա մեծ իրադարձություն է՝ ՄԱԿ-ի փոստային գերատեսչության համար։ «Նամականիշերը տարածվում են Վիեննայում, Ժնևում և Նյու-Յորքում գտնվող երեք փոստային գերատեսչությունների միջոցով՝ ողջ աշխարհում»,-նշել է նա։

Իր կողմից մրցույթի հաղթող Մարիամ Մարուկյանն ասել է, որ հպարտ է հայկական թիմի արդյունքով, որը կարողացել է արժանի կերպով ներկայացնել իր հայրենիքը։

Այս տարվա գարնանը ՄԱԿ-ը հայտարարել էր մանկական նկարի միջազգային մրցույթ՝ «Պայքար աղքատության դեմ» թեմայով։ Մրցույթին մասնակցել են 5-15 տարեկան տասնյակ հազարավոր երեխաներ, որոնք ներկայացրել են բոլոր երկրներն ու մայրցամաքները։ Մրցույթին մասնակցել են Հայաստանի շուրջ 500 պատանի նկարիչներ։

Մրցույթի կազմակերպիչներն են՝ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը, Հասարակական տեղեկատվության դեպարտամենտը, ինչպես նաև ՄԱԿ-ի Փոստային գերատեսչությունը։ --0—