Հայաստանի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է

30.11.2007, 13:45
Հայաստանի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է
Հայաստանի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է

 Հայաստանի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի  կողմից նախագահի  թեկնածու ընտրվեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ուրբաթ Երևանում տեղի ունեցող ՀՅԴ  Հայաստանի Գերագույն մարմնի 11-րդ գերագույն ժողովի ժամանակ Վահան Հովհաննիսյանի օգտին քվեակեց  60 հոգի, իսկ երկրորդ թեկնածուի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի քվեարկեց 16 մարդ, երեք հոգի քվեարկեցին երկու թեկնածուի օգտին։

Ռուստամյանի կողմից հայտարարված ինքնաբացարկը չընդունվեց և գնահատվեց որպես Հովհաննիսյանի օգտին քվեարկելու կոչ։

Ավելի վաղ՝ քվեարկությունից առաջ, Ռուստամյանը հայտարարել էր ինքնբացարկի մասին՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ ՀՅԴ-ի կողմից կազմակերպված նախագահական ընտրությունների թեկնածուի հասարակական ինքնատիպ ընտրությունների 288 հազ. մասնակիցներից մեծամասնությունը արտահայտվել են Հովհաննիսյանի թեկնածության օգտին։ Ռուստամյանի կողմից բերված տվյալների համաձայն՝ քվեարկած քաղաքացիներից 149 հազարը կամ 53 տոկոսը  իրենց նախապատվությունը տվել են Հովհաննիսյանի թեկնածության օգտին։

 «Մենք Վահան Հովհաննիսյանի հետ մոտ ընկերներ ենք և այսօրվա ժողովի համար 2,5 ամիս տևած նախապատրաստման ընթացքում կարողացել ենք լուծել բազմաթիվ խնդիրներ», - նշեց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ նախագահական ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ չէ։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝  մինչ այսօրվա ժողովը որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։

Քաղաքագետների կարծիքով, նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀ  ներկայիս վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:--0--