Թուրքիան ակտիվացնում է թուրքալեզու պետությունների բլոկի ստեղծմանն ուղղված ջանքերը. փորձագետ
Թուրքիան ակտիվացնում է թուրքալեզու պետությունների բլոկի ստեղծմանն ուղղված ջանքերը, հայտարարել է ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։
«Թուրքական հասարակությունում պանթուրքական տրամադրությունների աճն անդրադառնում է կառավարության գործունեության վրա։ Մասնավորապես, ակտիվանում են թուրքալեզու պետությունների բլոկի ստեղծմանն ուղղված ջանքերը», - ասել է Սաֆրաստյանը՝ ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի կողմից «Թուրքիան նախագահական ընտրություններից հետո. ինստիտուցիոնալ փոփոխություններ և ներքին վերափոխումներ» կլոր սեղանի ընթացքում։
Նրա խոսքերով, այսօր դա արվում է խորհրդարանական մակարդակի վրա, մասնավորապես, ծրագրվում է Թուրքալեզու պետությունների խորհրդարանական ասամբլեայի ստեղծումը։
Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ թուրքալեզու պետությունները՝ իրենք պատրաստ չեն միավորվել պանթուրքական գաղափարախոսության շուրջ։-0-