Հայաստանի վարչապետը նպատակահարմար չի համարում երկրում գազաֆիկացման հարցերով զբաղվող նոր ընկերությունների ստեղծումը

30.11.2007, 12:53
Հայաստանի վարչապետը նպատակահարմար չի համարում երկրում գազաֆիկացման հարցերով զբաղվող նոր ընկերությունների ստեղծումը

Հայաստանի վարչապետը նպատակահարմար չի համարում երկրում գազաֆիկացման հարցերով զբաղվող նոր ընկերությունների ստեղծումը։

Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է նախօրեին ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով ռուսական «Գազպրոմի» կողմից Իրան-Հայաստան գազատարի հնարավոր ձեռքբերման մասին ասեկոսները։

«Չգիտեմ, թե ով է նման ասեկոսներ տարածում։ Մենք երբեք չենք ասել, որ այդ գազատարը կստանա «Գազպրոմը»։ Մենք միշտ ասել ենք, որ գազատարը կօգտագործի «Գազպրոմի» հետ համատեղ մեր ընկերությունը՝ ՀայՌուսգազարդը։ Մեր դիրքորոշումը անփոփոխ է։ Մենք փոքր պետություն ենք և ունենք միայն մեկ ընկերություն, որը զբաղվում է գազի հարցերով։ Իմաստ չեմ գտնում ստեղծել երկրորդ, երրորդ, չորրորդ ընկերությունը»,  - ասել է Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որը  ուշ գիշեր ցուցադրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն  Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։ «ՀայՌուզգազարդը» նաև Իրան-Հայաստան գազատարի կառուցման կապալառուն է, որի 40 կմ-ոց հատվածը, Մեղրի-Քաջարան ուղիով, շահագործման է հանձնվել 2007 թ.-ի մարտի 19-ին։

Քաջարան-Արարատ (Երևանից ոչ հեռու) ուղով,  200 կմ. երկարությամբ երկրորդ հատվածը ծրագրվում է ավարտել 2008 թ.-ի վերջին։-0-