Մոտ ժամանակներս դժվար է փոփոխություններ պատկերացնել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոտ ժամանակներս դժվար է փոփոխություններ պատկերացնել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Այս մասին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով 2008 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների մասին հարցին։
«Ես կարծում եմ, որ ոչինչ չի կարելի բացառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքականությունը ստեղծում են մարդիկ և ամեն ինչ հնարավոր է ՝ կախված այն բանից, թե ով կընտրվի։ Սակայն ելնելով այսօրվա իրավիճակից՝ կարելի է ասել, որ մոտ ժամանակներս նման բան դժվար է պատկերացնել», - ասել է Սարգսյանը հանդիպման ժամանակ, որը ուշ գիշեր ցուցադրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Կառավարության ղեկավարի խոսքերով, նա չի կարող պատասխանատու լինել այն մարդկանց համար, ում այդքան էլ լավ չի ճանաչում և ում մոտ կարող են լինել այլ պատկերացնումներ։
Միաժամանակ Սարգսյանը ավելացրել է, որ եթե նա ընտրվի, ոչ մի կտրուկ փոփոխություններ չեն լինի։
«Ես արդեն շատ տարիներ մասնակցում եմ արտաքին քաղաքականության ձևավորման գործում և կարծում եմ, որ մենք վարում ենք ճիշտ քաղաքականություն և կշարունակենք ամրապնդել կապերը Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ», - ընդգծել է վարչապետը։
Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։-0-