Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի. Հայաստանի վարչապետ

30.11.2007, 11:18
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի. Հայաստանի վարչապետ
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի. Հայաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի, հինգշաբթի հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հայտարարությունն այն մասին, որ «գոյություն ունի պատերազմի վերսկսման 100 տոկոսանով հնարավորություն»։

«ՀՀ զինված ուժերը մշտապես պատրաստ են  երկրի սահմանները պաշտպանելու,  և ադրբեջանական կողմը պետք է նկատի առնի, որ հարցի լուծման ռազմական ճանապարհը նախընտրելու դեպքում, ստիպված կլինի այնուհետ ավելի բարդ խնդիրներ լուծել, քան հիմա», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջ են բերել Սարգսյանի խոսքերը ՀՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի և Չինաստանի լրագրողները Հայաստանի վարչապետին են ուղղել նաև բազմաթիվ այլ հարցեր։

Մասնավորապես, մամուլի ներկայացուցիչներին հետաքրքրել է իրենց երկրների հետ  Հայաստանի  հարաբերությունների ներկայիս  մակարդակը,  այդ հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման հեռանկարները, Հայաստանի տնտեսությանն ու ՀՀ կառավարության  առաջիկա ծրագրերը, Իրան-Հայաստան գազատարի շահագործման խնդիրները և հայ-իրանական հարաբերություններին, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը։

Լրագրողները առանձնահատուկ հետաքրքություն են ցուցաբերել կայանալիք նախագահական ընտրություններին։-0-