«Միսս ՌՀՀ» գեղեցկության առաջին մրցույթը տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 1-ին

30.11.2007, 10:58
«Միսս ՌՀՀ» գեղեցկության առաջին մրցույթը տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի «Միսս-ՌՀՀ» առաջին մրցույթը տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 1-ին։

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին  ՌՀՀ մամուլի ծառայությունից։ Ինչպես նշվում է մամլո հաղորդագրության մեջ մրցույթի նպատակն է ի հայտ բերել ՌՀՀ-ի ամենից գեղեցիկ աղջիկներին և երիտասարդների մեջ դաստիարակել գեղեցիկի զգացումը։

Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին 18։00-ին ՌՀՀ Մեծ դահլիճում։ 2007-ից «Միսս ՌՀՀ» մրցույթը կանցկացվի ամեն տարի։--0--