Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մադրիդում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
29.11.2007,
15:29
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մադրիդում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը և Էլդար Մամեդյարովը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Ինչպես տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել Մադրիդում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մասնակցում են ԵԱՀԿ անդամ-երկրների նախարարների խորհրդի նիստին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը։
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը 2007-ի նոյեմբերի 28-ին մեկնել էր Մադրիդ՝ մասնակցելու ԵԱՀԿ անդամ-երկրների նախարարների խորհրդի նիստին։ Նիստում նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը և մի շարք երկկողմ հանդիպումներ։-0-