Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում մանկատների մոտ 120 շրջանավարտներ ստացել են բնակարաններ

29.11.2007, 11:10
Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում մանկատների մոտ 120 շրջանավարտներ ստացել են բնակարաններ

2003 թ.-ից մինչ օրս Հայաստանի մանկատների մոտ 120 շրջանավարտներ ապահովվել են բնակարաններով և անհրաժեշտ ունեցվածքով՝ Ծնողազուրկների սոցիալական վերականգնման պետական միջանկյալ ծրագրի շրջանակներում, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը։

Նրա խոսքերով, Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության օրենքի համաձայն, սույն ծրագրի շրջանակներում բնակարաններ են տրամադրվում մանկատների 18-23 տարեկան շրջանավարտներին։

Ղազարյանն ավելացրել է, որ Պետական աջակցության կառավարական ծրագրի հիմնական նպատակը մանկատների սաների խնդիրների լուծմանն աջակցելն է։

Երևանի «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանն իր հերթին հայտարարել է, որ մանկատների սաների մեծամասնությունը, դուրս գալով  մանկատնից, պատրաստ չէ ինքնուրույն կյանքի։

«Միայն եզակի թվով երեխաներ են պատրաստ սկսել ինքնուրույն կյանք, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ նման երեխաները շատ քիչ են», - ընդգծել է նա։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, այժմ ութ պետական և հինգ բարեգործական մանկատներում ապրում է 1100 երեխա։-0-