ՀՀ նախագահը ծանոթացել է քրեակատարողական հաստատությունների վերակառուցման գործընթացին

28.11.2007, 16:16
ՀՀ նախագահը ծանոթացել է քրեակատարողական հաստատությունների վերակառուցման գործընթացին
ՀՀ նախագահը ծանոթացել է քրեակատարողական հաստատությունների վերակառուցման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վերակառուցման և  նորերի կառուցման հարցերը, ինչպես նաև դատապարտյալների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին առնչվող հարցեր»,- չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Մարտիրոսյանը նախագահին ներկայացրել է այդ խնդիրների շուրջ տարեսկզբին տված հանձնարարականների կատարման ընթացքը և առաջիկա անելիքները։

ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ներկա դրությամբ գործում են 12 քրեակատարողական հաստատություններ, ևս երկու քրեակատարողական հաստատություն գտնվում են շինարարության ընթացքում։ Հանրապետության կալանավայրերում կա 3462 մարդ, որոնցից 127-ը՝ կին և 54-ը՝ անչափահասներ։ --0—