Աշխատանքային միգրացիան Հայաստանից գտնվում է կայուն մակարդակի վրա. ուսումնասիրություն

28.11.2007, 14:13
Աշխատանքային միգրացիան Հայաստանից գտնվում է կայուն մակարդակի վրա. ուսումնասիրություն
Աշխատանքային միգրացիան Հայաստանից գտնվում է կայուն մակարդակի վրա. ուսումնասիրություն

Աշխատանքային միգրացիան Հայաստանից գտնվում է կայուն մակարդակի վրա։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարեց «Սոցիալական առաջատար տեխնոլոգիաներ» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Մինասյանը՝ ներկայացնելով «2005-2007 թթ.-ին աշխատանքային միգրացիան Հայաստանից» ուսումնասիրությունների արդյունքները։

 «Ուսումնասիրությունների արդյունքում՝ պարզվել է, որ 90-ական թթ.-ի համեմատ աշխատանքային միգրացիայի աճը յուրաքանչյուր տարի ավելանում է 0,2 տոկոսով։ Նման արդյունքները հիմք չեն տալիս պնդելու Հայաստանից աշխատանքային միգրացիայի աճի մասին», - ասաց նա։

Միաժամանակ ՀԿ-ի նախագահն ավելացրեց, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից մեկնում է 60-80 հազ. մարդ։

Ինչպես տեղեկացվում է զեկույցում, աշխատանք փնտրելու պատճառով երկիրը լքում են այն մարդիկ, ովքեր արտասահմանում արդեն աշխատանքային փորձ ունեն։

«Հիմնականում, աշխատանքի համար արտերկիր մեկնող հայերի աշխատանքը սեզոնային բնույթ է կրում ։ Մասնավորապես, աշխատողները գործում են շինարարության և արդյունաբերության բնագավառներում։ Աշխատանքի տևողությունը 8 ամիս է, իսկ միգրանտների մեծամասնությունը Նոր տարվա տոներին վերադառնում են տուն», - ասաց նա։

Ինչպես տեղեկացվում է ուսումնասիրության մեջ, Հայաստանից աշխատանքային միգրանտների 85 տոկոսը պատկանում է 21-50 տարեկան տարիքային խմբին։

«2002-2004 թթ.-ի համեմատ՝ երիտասարդների շրջանում միգրանտների թիվն աճել է։ Երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը գերազանցում է բնակչության մնացած բոլոր կատեգորիաների ցուցանիշները», - ավելացրեց նա։

Միաժամանակ, Մինասյանը տեղեկացրեց, որ հայ աշխատանքային միգրանտների միջին աշխատավարձը կազմում է 643 դոլար։

«Միջինում, միգրանտների աշխատանքային օրվա տևողությունը 10 ժամ է։ Միգրանտների մեծամասնությունը աշխատում են առանց հանգստյան օրերի», - ասաց նա՝ պարզաբանելով, որ միգրանտների միայն 12 տոկոսը ունի աշխատանքային պայմանագիր։

2005-2007 թթ.-ին Հայաստանից աշխատանքային միգրացիայի ուսումնասիրությունը անց է կացվել «Սոցիալական առաջատար տեխնոլոգիաներ» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Ընտրովի հարցմանը մասնակցել է 6927 մարդ Երևանում և Հայաստանի մարզերում 1500 տնային տնտեսություններից։ Հարցումն անց է կացվել 2007 թ.-ի փետրվար-մարտ ամիսներին։-0-