Հայասատնում անհրաժեշտ է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը սեռական և վերարտադրողական առողջության հարցերում

27.11.2007, 18:39
Հայասատնում անհրաժեշտ է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը սեռական և վերարտադրողական առողջության հարցերում

Հայասատնում անհրաժեշտ է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը սեռական և վերարտադրողական առողջության հարցերում։ Այս մասին երեքշաբթի Երևանում հայտարարեց «Հարավային կովկասի վերարտադրողական առողջության նախաձեռնություն» ծրագրի հայաստանյան տնօրեն Արսեն Մկրտչյանը սեռական և վերարտադրողական առողջության թեմայով տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների անդամները։

«Հայաստանում, մասնավորապես, արհեստականորեն ընդհատվում է ըստ էության յուրաքանչյուր երկրորդ հղիություն, Հայաստանում վերարտադրման տարիքի կանանց 25%-ը կամ յուրաքանչյուր չորրորդ կին դիմում է հղիության արհեստական ընդհատման միջոցներին, իսկ ՎԻՉ-վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների 40%-ը 16-ից մինչև 30 տարեկան երիտասարդ մարդիկ են»,-տեղեկացրեց նա։

Նրա խոսքերով, այդ ազդանշանները վկայում են այն մասին, որ եթե այսօր երիտասարդության վերարտադրման առողջության խնդիրներին բավարար ուշադրություն չդարձվի, մոտակա տասնամյակի ընթացքում ազգի առողջությունը լուրջ վտանգի կենթարկվի։

Այս կապակցությամբ Մկրտչյանը հայտարարեց, որ կլոր սեղանը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի և ԵԽ-ի ազգաբնակչության հիմնադրամի օգնությամբ, ուղղված է երկրի վերարտադրողական առողջությանն ուղղված երիտասարդական կազմակերպությունների միջև սերտ համագործակցության ստեղծմանը։

«Բացի այդ, մենք մտադիր ենք օժանդակել Հարավային Կովկասի երկրների երիտասարդական համաժողովում ընդունված Սեռական և վերարտադրողական առողջության դրույթները կյանքի կոչելուն ուղղված ավելի նպատակային նախագծերի իրականացմանը»,-ասաց նա, կոչ անելով երիտասարդությանը միանալ սեռական և վերարտադրողական առողջության ճիշտ լուսաբանման և դրա վերաբերյալ որակյալ տեղեկատվության տրամադրման նախաձեռնությանը։

Սեռական և վերարտադրողական առողջության երիտասարդական հռչակագիրն ընդունվել է 2007-ի սեպտեմբերի 14-ին Բաթումիում կայացած Հարավային կովկասի  երիտասարդական համաժողովում։ Փաստաթղթում նշված են այն խնդիրներն ու նպատակները, որոնց լուծման գործում Հարավային Կովկասի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն աջակցություն են հայցում իրենց պետությունների կառավարություններից։

 Հարավային Կովկասի երիտասարդության վերարտադրողական առողջության տարածաշրջանային նախաձեռնությունը, որը մեկնարկել էր 2005-ին, ուղղորդված է Հարավային Կովկասի 2,8 մլն. երիտասարդների սեռական և վերարտադրողական առողջության խնդիրների վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը։

Նախաձեռնության գործունեության արդյունքում նախատեսվում է հնարավորինս կրճատել տարածաշրջանում անցանկալի հղիության և կանանց նկատմամբ գործվող բռնությունների քանակը։ Նախաձեռնության եռամյա բյուջեն կազմում է 2,9 մլն. եվրո, ֆինանսավորումն իրականացվում է Եվրամիության, համաֆինանսավորումը՝ ՄԱԿ-ի բնապահպանական հիմնադրամի կողմից։--0--