Հայաստանի երիտասարդական կազմակերպությունները կքննարկեն վերարտադրողական առողջության հռչակագիրը
Նոյեմբերի 27-ին Երևանում կկայանա կլոր սեղան՝ «Հարավային Կովկասում Երիտասարդության վերարտադրողական առողջության (ՀԿԵՎԱՆ) նախաձեռնությունը» սեռական և վերարտադրողական առողջության (ՍՎԱ) թեմայով, որի ընթացքում Հայաստանի հասարակական երիտասարդական կազմակերպություններին առաջին անգամ կներկայացվի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար ընդունված ՍՎԱ-ի Երիտասարդական Հռչակագիրը:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայկական գրասենյակից, միջոցառումը կխրախուսի հասարակական կազմակերպություններին (ՀԿ)՝ անդամակցել փաստաթղթի վավերացմանը` դրանով իսկ նպաստելով ՀԿ-ների կողմից իրենց երիտասարդ համակիրների շրջանում առողջ ապրելակեպրի գաղափարի տարածմանը և հատկապես ՍՎԱ-ի հարցերում խոհեմ վարքագծի ձևավորմանը:
Երիտասարդaկան կլոր սեղանի անցկացումn ուղղված է մի շարք կարևոր հարցերի լուծմանը։ Մասնավորապես, ընդլայնվում է հռչակագրի մասնակիցների և, համապատասխանաբար, Հարավային Կովկասի երիտասարդների վերարտադրողական առողջության նախաձեռնության կողմնակիցների ցուցակը։ Ենթադրվում է նաև իրազեկության բարձրացումը, այդ թվում նաև ԶԼՄ-ների իրազեկությունը՝ սեռական և վերարտադրողական առողջության հիմնական խնդիրների վերաբերյալ։
Միջոցառմանy կմասնակցի հայտնի երգչուհի Հասմիկ Կարապետյանը, որը ՀԿԵՎԱՆ/ՄԱԲՀ-ի կողմից կազմակերպված երիտասարդների աշխատանքային խմբերի մի շարք հանդիպումների արդյունքում ընտրվել է որպես դերային մոդել` հայ երիտասարդության համար։
Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև առաջարդվող հարցերի շուրջ կարծիքների փոխանակում և բաց քննարկում՝ առաջարկելով հնարավոր ռազմակավարական տարբերակներ, որոնք ուղղված են սեռական և վերարտադրողական առողջության հիմնական խնդիրների լուծմանը։
«Հարավային Կովկասի երիտասարդների վերարտողրական առողջության նախաձեռնությունը» տարածաշրջանային նախագիծ է՝ 2,9 միլիոն եվրո բյուջեով, որը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից և համաֆինանսավորվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:
Այն ուղղված է Հարավային Կովկասի երեք երկրներում բնակվող ավելի քան 2.8 մլն. երիտասարդների շրջանում ՍՎԱ-ի առանցքային խնդիրների և իրավունքների մասին գիտելիքների հզորացմանը, ինչպես նաև երիտասարդների համար առողջապահական և խորհրդատվական ծառայությունների կենտրոնների ներկայիս ցանցը ընդլայնմանը։ Նախաձեռնության իրականացման արդյունքում ակնկալվում է մեծապես նվազեցնել Հարավային Կովկասում անցանկալի հղիությունների և գենդերային բռնության դեպքերի թիվը։-0-

