Վանաձորում երեք տարեց անձինք թունավորվել են գազից
27.11.2007,
12:25
Վանաձորում երեք տարեց անձինք թունավորվել են գազից
Վանաձորում երեք տարեց անձինք գազի թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, նախօրեին գազի թունավորումով Վանաձորի թիվ 2 հիվանդանոց են տեղափոխվել 72-ամյա Արամ Ալիխանյանը, 87-ամյա Մարիամ Պետրոսյանը և 73-ամյա Նաիրա Սողոյանը:
Բժշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են բավարար: -0-

