Լևոն Արոնյանն անցել է Շախմատի աշխարհի գավաթի առաջնության երկրորդ փուլ

26.11.2007, 20:04
Լևոն Արոնյանն անցել է Շախմատի աշխարհի գավաթի առաջնության երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմաստեր Լևոն Արոնյանն իրավունք է ստացել մասնակցելու Շախմատի աշխարհի գավաթի առաջնության երկրորդ փուլին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, առաջին փուլում Արոնյանը հաղթանակ է տարել արգենտինացի Խուան Պաբլո Խոբայկայի նկատմամբ՝ 2։0 հաշվով։ Երկրորդ փուլում Արոնյանը խաղալու է Յան Գյուստաֆսոնի հետ (Գերմանիա)։

Վլադիմիր Հակոբյան-Անտոն Ֆիլիպով (Ուզբեկստան) և Զավեն Անդրիասյան-Ալեքսանդր Օնիշչուկ (ԱՄՆ) խաղերն ավարտվել են ոչ-ոքի, հաղթողներին որոշում են, այսպես կոչված, թայ-բրեյքները։

Շախմատի աշխարհի գավաթի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 23-ին՝ Խանտի-Մանսիյսկում (Ռուսաստան)։ --0—