Հայաստանի արհմիությունները մեծ դեր են խաղում հանրապետության տնտեսական զարգացման գործում. վարչապետ
Հայաստանի արհմիությունները մեծ դեր են խաղում հանրապետության տնտեսական զարգացման գործում, ասվում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում՝ ուղղված Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երկրորդ համագումարի մասնակիցներին։
«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, միավորելով 23 ճյուղային հանրապետական միություն` շուրջ 4700 արհեստակցական կազմակերպությունով եւ ավելի քան 400 հազար անդամով, մեր երկրի հզոր ներուժ ունեցող կառույցներից է: Այսօր արհմիությունների աշխատանքների կազմակերպման համար իսկապես բարենպաստ դաշտ է ստեղծված», - ասվում է վարչապետի ուղերձում, որը երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետը ընդգծել է, որ ոչ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուի հետ հարաբերություններում աշխատողների մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքների ու շահերի ներկայացման, աշխատանքային հարաբերություններում դրանց պաշտպանության առումով արհմիությունների դերն անփոխարինելի է:
«Այս լիազորությունները իրագործելու համար արհմիություններն օժտված են լայն լիազորություններով։ Այս տեսանկյունից արհմիությունների արդյունավետ գործունեության հանդեպ սպասելիքներն իսկապես մեծ են», - ասել է ՀՀ վարչապետը։
Վարչապետը համագումարին մաղթել է արդյունավետ աշխատանք ու շահագրգիռ քննարկումներ` ի շահ Հայաստանի տնտեսական և հանրային կյանքում կարևորագույն արհմիությունների հաստատուն և ավելացող դերակատարման:-0-

