«Հայաստան» հիմնադրամն արձանագրել է ռեկորդային ցուցանիշ` 15 միլիոն 275 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն

23.11.2007, 19:17
«Հայաստան» հիմնադրամն արձանագրել է ռեկորդային ցուցանիշ` 15 միլիոն 275 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն
«Հայաստան» հիմնադրամն արձանագրել է ռեկորդային ցուցանիշ` 15 միլիոն 275 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.  Նախօրեին կայացած «Մեկ ազգ, մեկ ապագա» հեռուստամարաթոն-2007-ի ընթացքում «Հայաստան» հիմնադրամն արձանագրել է ռեկորդային ցուցանիշ` 15 միլիոն 275 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն։

Ինչպես «Նովոստի-Արմենիայի» հայտնեցին «Հայաստան» հիմնադրամի մամուլի կենտրոնից՝ «Հայաստան» հիմնադրամի ամենամյա 10-րդ հեռուստամարաթոնը Լոս Անջելեսից ուղիղ հեռարձակմամբ 12 ժամ շարունակ սփռվել է  հինգ մայրցամաքներում: Միլիոնավոր մարդիկ համախմբվել են  մեկ ընդհանուր նպատակի շուրջ` վերականգնել հայաստանյան և արցախյան գյուղերը:

«Գյուղական զարգացման ծրագրով» մենք հույս ունենք վերացնել գյուղական աղքատությունը Հայաստանում և  Արցախում: Մենք կարող ենք այս նպատակին հասնել միայն համախմբելով մեր միջոցներն ու ներուժը: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայերը նորից կարողանան հպարտանալ իրենց դպրոցներով, հիվանդանոցներով, սպորտային և  մշակութային հաստատություններով, որոնք բարձիթողի վիճակում են հայտնվել: Ուզում ենք, որ մեր ժողովուրդն ավելի լավ ապրի թե նյութապես, թե բարոյապես»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը:

«Հեռուստամարաթոնն արձանագրեց 15 միլիոն 275 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն և  նվիրատվության խոստում` արձանագրելով ժողովրդական մասնակցության աճ. խոշոր նվիրատվությունների կողքին այս տարի գրանցվեցին բազմաթիվ փոքր և  միջին հանգանակություններ»,-ասված է հաղորդագրությունում:

Պատվավոր հյուրերի շարքում են եղել  Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Պարգեւ Սրբազանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, արտգործնախարարի հատուկ օգնական Սալպի Ղազարյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը, փոխտնօրեն Արա Վարդանյանը, բարերար Վահե Կարապետյանը, գործարար և բարերար Լև ոն Հայրապետյանը, այլ խոշոր նվիրատուներ և հասարակական գործիչներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տասներորդ հեռուստամարաթոնը տեղի ունեցավ Լոս-Անջելեսում՝ նոյեմբերի 22-ին՝ տեղի ժամանակով 8։00-ից մինչև 20։00 (Երևանի ժամանակով՝ հինգշաբթի 20։00-ից մինչև ուրբաթ առավոտյան 8։00)։

Տասներկուժամյա հեռուստամարաթոնը հեռարձակվում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, ակցիան վերահեռարձակվում էր նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի երկրներում։

Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված նվիրատվությունները կուղղվեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գյուղական համայնքների զարգացմանը։ «ՎՏԲ-Հայաստան» բանկի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել հիմնադրամի հաշիվների վրա դրամական փոխանցումներ՝ առանց միջնորդավճարի։

Հեռուստամարաթոնին նախորդող հեռախոսամարաթոններն անցկացվել են նոյեմբերի 14-16-ը՝ Հայաստանում, 15-18-ը՝ Եվրոպական երկրներում և Արգենտինայում։ Հեռախոսամարաթոնների արդյունքում հավաքվել է 1 միլիոն 400 հազ. եվրո և 250 հազ. դոլար։

Միջոցների հավաքման ռեկորդային թիվ է արձանագրվել 2006 թ.-ին, երբ «Արցախի վերածնունդ» ծրագրի իրականացման համար հավաքվել էր 13,7 միլիոն դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված165 միլիոն դոլարի ծրագրեր։

Մանսավորապես, հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463 կմ  ճանապարհ, 211 կմ ջրատար, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն։-0-