Քաղաքագետը կարծում է, որ նախագահական ընտրություններին Սահակաշվիլին կպահպանի իր պաշտոնը

23.11.2007, 18:36
Քաղաքագետը կարծում է, որ նախագահական ընտրություններին Սահակաշվիլին կպահպանի իր պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Միխայիլ Սահակաշվիլին 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրությունների ժամանակ կպահպանի իր պաշտոնը։

«Կարծում եմ, որ Սահակաշվիլին հաղթելու է 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Նա խելամիտ քայլեր է անում, երկրի ներսում ունի բազմաթիվ կողմնակիցներ,  իսկ երկրից դուրս՝ լուրջ աջակցություն»,- ուրբաթ լրագրողներին հայտարարեց Մելիք-Շահնազարյանը։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ ինչպես Սահակաշվիլին, այնպես էլ այն մարդիկ, որոնք փորձում են զբաղեցնել նրա տեղը, միևնույն գաղափարներն ունեն և այս պահին «ուղղակի ինչ-որ բան չեն կիսել»։

«Վրաստանում իշխանությունը չի փոխվում, այն փոխանցվում է ժառանգությամբ»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Այս կապակցությամբ քաղաքագետը նշեց, որ Վրաստանում ստեղծված ներկա քաղաքական դրությունը ազդեցություն չի ունենա Հայաստանի հետ հարաբերությունների կամ էլ վրատսանաբնակ հայերի վրա։ --0—