«Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» Երևան-Մոսկվա հեռուստակամուրջը տեղի կունենա նոյեմբերի 26-ին

23.11.2007, 14:39

«Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» Երևան-Մոսկվա հեռուստակամուրջը տեղի կունենա երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 14։00-ին։

Հեռուստակամուրջը կկապի «ՌԻԱ Նովոստիի» Մոսկվայի մամուլի կենտրոնը և «Նովոստի-Արմենիա» գործակալության Երևանի մամուլի կենտրոնը։

Հեռուստակամուրջի հիմնական թեման կլինի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի կողմից  Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը և այս փաստի առնչությամբ Թուրքիայի կտրուկ արձագանքը։

Մոսկվայում հեռուստակամուրջին մասնակցում են՝ Ռազմավարական գնահատականների ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Կոնովալովը, Կարնեգի մոսկովյան կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն, ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Կիրիլ Վերտյաևը։

Երևանում մասնակցում են՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։-0-