«Օրինաց Երկիր» կուսացկությունը մտադիր է Հայաստանի խորհրդարանում հանդես գալ Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախաձեռնությամբ

«Օրինաց Երկիր» կուսակցությունը մտադիր է Հայաստանի խորհրդարանում հանդես գալ օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որը պարունակում է կուսակցության և ընդդիմադիր այլ ուժերի առաջարկությունները, որոնք մերժվել են Ընտրական օրենսգրքի վերջին քննարկումների ժամանակ։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կուսակցության մամուլի ծառայությունից, համապատասխան հանձնարարական է տրվել «Օրինաց Երկիր» խորհրդարանական կուսակցությանը` նախօրեին տեղի ունեցած կուսակցության Քաղխորհրդի նիստի ժամանակ։
Տեղեկատվության համաձայն, նախաձեռնության մեջ պետք է ներառվեն ընտրական քվեաթերթիկները արտասահմանում տպելու, ինչպես նաև ընտրությունների ժամանակ քաղաքացիների մատներին թանաք քսելու տարածված կարգի օգտագործման առաջարկությունները։
Քաղխորհուրդը նաև կարևորել է առաջարկվող նոր նախագծի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականները, ինչի համար նախագիծը ուղարկվելու է Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողով և Վարշավայում գտնվող՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակ։
Հայաստանի նախագահական ընտրություններին «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի թեկնածության առաջադրման հարցը կորոշվի դեկտեմբերի 3-ին՝ կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ։
Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։-0-