Հրշեջներին հաջողվեց փրկել Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը

23.11.2007, 11:37
Հրշեջներին հաջողվեց փրկել Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը

Մոսկվայի կենտրոնում՝ Հայաստանի դեսպանատան մոտ գտնվող շինհրապարակում բռնկված հրդեհը մարվել է, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի վարչության ներկայացուցիչը։

«Հրշեջներին հաջողվեց թույլ չտալ, որպեսզի կրակը տարածվի դեսպանատան շենքում՝ այն պաշտպանելով ջրե վարագույրի օգնությամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը։  

Կրակը մոլեգնում էր դեսպանատան շենքի անմիջապես կողքին գտնվող երկհարկանի շենքում։ Գրեթե ամբողջությամբ այրվել է շինարարական վագոնների երկրորդ հարկաշարքը։  

«Կրակի մարմանը խոչընդոտում էին պատուհանի երկաթյա ձողերը, այժմ մաքրվում են փլատակները՝ հնարավոր զոհերին գտնելու համար», - նշել է գործակալության զրուցակիցը։

Կրակը մարում էին 10 հրշեջ հաշվարկներ, տուժածների մասին տեղեկություններ չկան։ ԱԻՆ ներակայացուցիչը չի տեղեկացրել դեսպանատնից մարդկանց տարհանման մասին։-0-