Երկու մարդ է զոհվել և յոթը վիրավորվել՝ ավտովթարի հետևանքով
22.11.2007,
18:41
Երկու մարդ է զոհվել և յոթը վիրավորվել՝ ավտովթարի հետևանքով
Վանաձորում «ԲՄՎ» մակնիշի 22 ԼՍ 404 պետհամարանիշով և «ՈՒԱԶ» մակնիշի 263 ՏՍ 36 պետհամարանիշով շտապօգնության ավտոմեքենաների բախման արդյունքում երկու մարդ զոհվել է և յոթը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ փրկարար ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել հնգշաբթի գիշերը՝ Վանաձորի 1-ին պոլիկլինիկայի մոտ։
Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան շրջվել ու բռնկվել է: Շտապօգնության ավտոմեքենայի վարորդը և բուժքույրը զոհվել են, իսկ երեք ուղևորները, ինչպես նաեւ «ԲՄՎ»-ի չորս ուղևորներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց։--0--