Հայաստանում կբացվի ֆրանս-հայկական դպրոց

22.11.2007, 15:58
Հայաստանում կբացվի ֆրանս-հայկական դպրոց

Ուրբաթ Երևանում հանդիսավոր կերպով կբացվի հայ-ֆրանսիական դպրոցը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից։

Դպրոցը Հայաստանում գործում է 2007թ. սեպտեմբերի 1-ից, այսօրվա դրությամբ հինգ տարրական և միջին դասարաններում սովորում է 16 աշակերտ՝ հայեր, ֆրանսիացիներ և կանադացիներ, նաև գործում է նախադպրոցական տարիքի երեք երեխաներից կազմված նախապատրաստական խումբ։

Դպրոցը երեխաներին հնարավորություն է տալիս սովորել ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական կրթական համակարգով։

«Ֆրանսիական դպրոց հիմնադրամը» գործում է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան՝ Ֆրանսիայի դեսպանատան հովանու ներքո։--0—