Եվրոպական տեղեկատվական կենտրոնի բացումը կարևոր է` եվրոպական մշակույթի մեջ հայկական բնակչության ինտեգրման համար.Եվրոհանձնաժողով

20.11.2007, 18:40
Եվրոպական տեղեկատվական կենտրոնի բացումը կարևոր է` եվրոպական մշակույթի մեջ հայկական բնակչության ինտեգրման համար.Եվրոհանձնաժողով
Եվրոպական տեղեկատվական կենտրոնի բացումը կարևոր է` եվրոպական մշակույթի մեջ հայկական բնակչության ինտեգրման համար.Եվրոհանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում հիմնադրված Եվրոպական տեղեկատվական կենտրոնի («EUi») գործունեությունը կարևոր է` եվրոպական մշակույթի մեջ հայկական բնակչության ինտեգրման համար, կարծում է Հայաստանում Եվրոհանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուցենբերգերը։

«Կենտրոնի ստեղծման նպատակն է՝ հայ բնակչության ինտեգրումը եվրոպական մշակույթի մեջ, ինչն, ըստ իս, շատ կարևոր է»,- նշեց դե Լուցենբերգերը՝ երեքշաբթի Eui-ի բացման ժամանակ ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ)։

Նրա խոսքերով, Կենտրոնը բաց կլինի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան տեղեկատվություն ստանալ Եվրամիության մասին։ «Ողջ տեղեկատվությունը, այդ թվում նաև Եվրոմիոթյան մասին  խորհրդատվությունը, բոլոր ցանկացողներին տրամադրվելու է միանգամայն անվճար»,- հայտարարեց նա։

Լուցենբերգերը նշեց նաև երկրի գլխավոր համալսարանում՝ ԵՊՀ-ում «Eui»-ի ստեղծման կարևորությունը։ «Շատ կարևոր է, որ Կենտրոնը բացվել է հենց այս համալսարանում. իմ կարծիքով դա կնպաստի, որպեսզի տեղեկատվությունն առավել հասանելի լինի հանրության լայն շրջանակների համար»,- նշեց նա։

«Eui» կենտրոնը ձևավորվել է ԵՄ «ԵՊՀ-ին կից Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի և Իրավունքի ու ինտեգրման կենտրոնի ստեղծում և Համագործակցության ու գործընկերության համաձայնագրի աջակցություն» («Establishment of a Chair for European and International Law and Integration at Yerevan State University and Partnership and Cooperation Agreements Promotion – ECEILAW») ծրագրի շրջանակներում։

«EUi» կենտրոնների ստեղծման նպատակն է՝ Եվրամիության գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածումը ինչպես ԵՄ երկրների, այնպես էլ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համալսարաններում, հետազոտական կենտրոններում և հատուկ դպրոցներում։ --0—