Հայաստանն իր առջև խնդիր է դրել՝ լուծել ղարաբաղյան հարցը հնարավորինս արագ, սակայն ոչ ամեն գնով. ՀՀ ԱԳ նախարար

20.11.2007, 10:43
Հայաստանն իր առջև խնդիր է դրել՝ լուծել ղարաբաղյան հարցը հնարավորինս արագ, սակայն ոչ ամեն գնով. ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանն իր առջև խնդիր է դրել՝ լուծել ղարաբաղյան հարցը հնարավորինս արագ, սակայն ոչ ամեն գնով. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանն իր առջև խնդիր է դրել՝ լուծել ղարաբաղյան հարցը հնարավորինս արագ, սակայն ոչ ամեն գնով։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Կարող եմ հավաստիացնել մեր ժողովրդին, որ մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ լուծել ղարաբաղյան հարցը հնարավորինս արագ, սակայն ոչ ամեն գնով», - ասել է նա։

Նախարարը նշել է, որ «եթե հրաժարվենք մեր իրավունքներից և պատմական արժեքներից, եթե մի կողմ թողնենք արդարությունը, ապա կարելի է ղարաբաղյան հարցը լուծել հենց այսօր»։

«Սակայն մենք մեր առջև խնդիր ենք դրել լուծել հարցը և անց ենք կացրել կարմիր գիծ, որից ներքև մենք չենք կարող իջնել», - ասել է Վ. Օսկանյանը։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-