Ամերիկացի հռչակավոր գրող Փիթեր Բալակյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

19.11.2007, 19:50
Ամերիկացի հռչակավոր գրող Փիթեր Բալակյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հայկական ծագումով հռչակավոր ամերիկացի գրող, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բալակյանին է հանձնել «Մովսես Խորենացի» մեդալը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանձնելով մեդալը, հայ դիվանագետը բարձր է գնահատել Բալակյանի ստեղծագործությունները, որոնք արժանացել են բազմաթիվ մասնագիտական մրցանակների։

Դեսպանի խոսքով, որպես մտավորական Բալակյանը հասարակական ակտիվ դիրքորոշում է զբաղեցնում հայկական հարցերում, այդ թվում  1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։

Իր հերթին, գրողը շնորհակալություն է հայտնել իրեն ցուացբերված բարձր պատվի համար, նշելով Հայոց մեծ եղեռնի, քսաներորդ դարի և ժամանակակից այլ ոճրագործությունների մասին պատմական հիշողության պահպանման, դրանց պատշաճ գնահատական տալու, պետական գերատեսչություններում և հետազոտական հաստատություններում բացատրական աշխատանքի կարևորության մասին:

Փիթեր Բալակյանը բազմաթիվ հրապարակախոսական ստեղծագործությունների, հոդվածների և զեկույցների հեղինակ է։ Նրա աշխատությունների թվին են պատակնում «Ցեղասպանության դարը, ռասայի և ազգության կործանումը», «Ճակատագրի սև շունը»։

Հեղինակի վերջին գիրքը՝ «Վագրը կրակի մեջ. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի խմբագրումը» «Նյու-Յորք Թայմսի» կողմից արժանացել է «Տարվա բեստսելեր» կոչմանը։ --0—