Հայաստանում 2007 թ. ինը ամիսների ընթացքում արձանագրվել է հանցագործության 13,5 տոկոս անկում

Հայաստանում 2007 թ. ինը ամիսների ընթացքում արձանագրվել է հանցագործության 13,5 տոկոս անկում։ Այս մասին է վկայում տվյալների վերլուծությունը, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ՀՀ Ոստիկանության տեղեկատվության հիման վրա։
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 2007 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 6510 հանցագործություն, ինչը 13,5 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ զգալիորեն կրճատվել է ոչ մեծ (21,3 տոկոս անկում) և միջին (15,7 տոկոս անկում) ծանրության հանցագործությունների թիվը։
Հունվար-սեպտեմբեր ամիսներին նաև զգալի կրճատվել է անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 2007 թ. ինը ամիսների արդյունքներով Հայաստանում արձանագրվել է 711 նման հանցագործություն, ինչը 15,1 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հաշվետվության համաձայն, անձի դեմ ուղղված հանցագործություններից 51 դեպքը սպանություններ են (5,6 տոկոս անկում), 25-ը՝ սպանության փորձ (25 տոկոս աճ), 384-ը՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը (17,8 տոկոս անկում)։
Հայաստանի Ոստիկանության տվյալներով, հունվար-սեպտեմբեր ամիսներին նաև արձանագրվել է սեռական անձեռնմխելության և քաղաքացիների սեռական ազատության դեմ ուղղված 25 հանցագործություն, ինչը 40,5 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
2007 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նաև արձանագրվել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված 1441 հանցագործություն, ինչը 14,1 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության համաձայն, 2007 թ. առաջին ինը ամիսների ընթացքում արձանագրվել է հրազենի, ռազմամթերքի պատրաստման և ապօրինի շրջանառության 156 դեպք (5,4 տոկոս աճ) և խուլիգանության 185 դեպք (40,1 տոկոս անկում)։
Նաև արձանագրվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման զգալի անկում, հաշվետու շրջանում արձանագրվել է երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 319 դեպք, ինչը 24 տոկոսով ցածր է 2006 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշից։
2007 թ. առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված 2805 հանցագործություն, ինչը 9,6 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արձանագրված հանցագործություններից 248 դեպքը պետական կամ հանրային գույքի դեմ ուղղված հանցագործություններն են, որոնցից 208-ը՝ գողություն, 27-ը՝ յուրացում կամ վատնում, 13-ը՝ խարդախություն։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է անձնական գույքի դեմ ուղղված հանցագործության 2373 դեպք, ինչը 10,6 տոկոսով ցածր է 2006 թ. հունվար- սեպտեմբեր ամիսների ցուցանիշից։ Միաժամանակ նշված հանցագործություններից 55 դեպքը ավազակություններն են, 88-ը՝ կողոպուտ, 1895-ը՝ գողություն, 310-ը՝ խարդախության դեպքեր, 25-ը՝ յուրացման կամ վատնման դեպքեր։
Զգալի անկում է արձանագրվել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ 2007 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է 206 նման հանցագործություն, ինչը 13,8 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվից 177-ը՝ կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստման, պահպանման կամ իրացման դեպքերն են, ինչը 11,1 տոկոսով ցածր է 2006 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշից։
2007 թ. առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կատարման կարգի դեմ ուղղված 1289 հանցագործություն, ինչը 16,3 տոկոսով գերազանցում է 2006 թ. նուն ժամանակահատվածի ցուցանիշը։
Հաշվետու ժամանակաշրջանում պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների թվից 19 դեպքը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրումն է եղել (52,5 տոկոս անկում), 16 դեպքը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումն ու անցումը (11,1 տոկոս անկում), 7-ը՝ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը (30 տոկոս անկում)։-0-