Ղարաբաղի նախագահը բարձր է գնահատել ՀԸԲՄ գործունեույթունը ԼՂՀ-ում

16.11.2007, 16:47
Ղարաբաղի նախագահը բարձր է գնահատել ՀԸԲՄ գործունեույթունը ԼՂՀ-ում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ ընդհանուր բարեգործական միության (ՀԸԲՄ) գործունեությունը Ղարաբաղում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Սահակյանը հայտարարել է հինգշաբթի Նյու-Յորքում ՀԸԲՄ վարչական խորհրդի անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ։

ԼՂՀ նախագահը բարձր գնահատական է տվել ԼՂՀ-ում Հայ ընդհանուր բարեգործական միության գործունեությանը` միաժամանակ ընդգծելով Արցախի բարեկամներ Լուիս Սիմոն Մանուկյանի և Պերճ Սեդրակյանի ավանդի նշանակությունը: Նախագահը նաև նշել է, որ Արցախի ժողովուրդը իր սրտում վառ է պահում հայ հայտնի բարերար Ալեք Մանուկյանի անունն ու գործը:

Բացի այդ, խորհրդի անդամների հետ նախագահի հանդիպմանը քննարկվել են միության կողմից Ղարաբաղում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև Ղարաբաղում ՀԸԲՄ ապագա գործունեության հետ կապված հարցեր։

ՀԸԲՄ ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են շարունակել Արցախում ծրագրերի իրագործումը, մասնավորապես գյուղատնտեսության և ջրամատակարարման բնագավառում։--0—