Բուլղարիայի վարչապետը նշում է հայ-բուլղարական հարաբերությունների դինամիկ զարգացումը
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հինգշաբթի կայացած հանդիպման ժամանակ նշել է հայ-բուլղարական հարաբերությունների դինամիկ զարգացումը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Կաթողիկոսի հետ զրույցի ժամանակ Ստանիշևը նշել է ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլ նաև մշակութային և հոգևոր կապերի կարևորությունը։
Բացի այդ Բուլղարիայի վարչապետը մատնանշել է Հայ Առաքելական և Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցիների միջև առկա ընհանրությունները՝ ընգծելով դրանց կարևոր դերը հասարակության կյանքում։
Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ներկայացրել է հյուրին հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի առաքելությունը։
Նա նաև գոհունակություն է հայտնել Հայաստանի և Բուլղարիայի միջև սերտ համագործակցության զարգացման կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով բուլղարական իշխանություններին այդ երկրի հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգատարության կապակցությամբ։
«Մենք ուրախ ենք, որ մեր ժողովրդի արժանի զավակները կարևոր ներդրում ունեն Բուլղարիայի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում»,-ասել է նա՝ ընգծելով, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Բուլղարիայի դեսպանատան միջև առկա ջերմ հարաբերություններն «արտացոլում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և երկու երկրների համագործակցությունը»։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Բուլղարիայի Պատրիարք Սոֆիայի Միտրոպոլիտ Մաքսիմին և բուլղար ժողովրդին։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը և երկու երկրների դեսպանները։--0—