Հայաստանի նախագահը նշանակել է երկրի դատարանների նախագահներ

15.11.2007, 13:19
Հայաստանի նախագահը նշանակել է երկրի դատարանների նախագահներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը  նոյեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ դատարանների 11 նախագահներ նշանակելու մասին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահի հրամանի համաձայն՝ Վարդան Աբրահամյանը նշանակվել է Երևանի քրեական դատարանի նախագահ, դադարեցնելով նրա Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները։ Էրնա Հայրիյանը՝ Երևանի քաղաքացիական դատարանի նախագահ, դադարեցնելով նրա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի լիազորությունները.Արմեն Թումանյանը՝ Հարավային քրեական դատարանի նախագահ, դադարեցնելով նրա ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները։ Անատոլի Մաթևոսյանը՝ Հարավային քաղաքացիական դատարանի նախագահ։ Սերգեյ Չիչոյանը՝ Հյուսիսային քրեական դատարանի նախագահ, դադարեցելով նրա ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները։ Սուրեն Անտոնյանը՝ Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ, դադարեցնելով նրա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի լիազորությունները։

Բացի դրանից, Մհեր Խաչատրյանը՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դադարեցնելով նրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի լիազորությունները, Տիգրան Սահակյանը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, դադարեցնելով նրա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի լիազորությունները, Դավիթ Ավետիսյանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, դադարեցնելով նրա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի լիազորությունները, Տիգրան Մուկուչյանը՝ ՀՀ վարչական դատարանի նախագահ, դադարեցնելով նրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները, Էդվարդ Մուրադյանը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, դադարեցնելով նրա ՀՀ տնտեսական դատարանի նախագահի լիազորությունները:-0-