Հայաստանի նախագահը գոհ է հայ-լիտվական երկխոսության ակտիվ զարգացումից

14.11.2007, 14:34
Հայաստանի նախագահը գոհ է հայ-լիտվական երկխոսության ակտիվ զարգացումից

ՀՀ նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Լիտվայի միջև երկխոսության դինամիկ զարգացման վերաբերյալ։ Այս մասին Քոչարյանը հայտարարել է չորեքշաբթի՝ Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների գործակցության մակարդակը` նշելով, որ այն երկկողմ հարաբերությունների ամենազարգացած ուղղություններից է:

Հանդիպման քննարկման առանցքային թեման եղել է զինված ուժերում բարեփոխումների ուղղությամբ հայ-լիտվական համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի` եվրաինտեգրման գործընթացին:

Քոչարյանն ու Օլեկասը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում Հայաստանի  համար բավականին օգտակար ու կարևոր  են համարել լիտվական փորձի փոխանցումն ու գործնական օժանդակությունը:-0-