ԵԽ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը` ԶԼՄ-ների ազատության ապահովման ուղղությամբ

14.11.2007, 14:04
ԵԽ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը` ԶԼՄ-ների ազատության ապահովման ուղղությամբ
ԵԽ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը` ԶԼՄ-ների ազատության ապահովման ուղղությամբ

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը՝ խոսքի ազատության ապահովման և անկած ԶԼՄ-ների զարգացման ուղղությամբ։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան՝ «ԶԼՄ-ների հանրային պատասխանատվությունը ընտրությունների շրջանում» սեմինարի ժամանակ։

Ուրումովան հույս հայտնեց, որ այս համագործակցության արդյունքները շոշափելի կլինեն արդեն 2008 թ.-ին՝ նախագահական ընտրությունների շրջանում։

Նա ընդգծեց, որ ԶԼՄ-ներն ազատ և թափանցիկ ընտրությունների երաշխիքն են։

«Իմ կարծիքով ԶԼՄ-ներն առաջատար դեր են խաղում ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման գործում, ինչն, իր հերթին, ժողովրդավարական հասարակության ցուցանիշն է», - ընդգծեց Ուրումովան։

Նրա խոսքերով, ոչինչ չպետք է խանգարի մամուլի ներկայացուցիչներին՝ իրականացնել իրենց գործունեությունը բաց և անարգել։ «Ժողովրդակավարական հասարակությունում ԶԼՄ-ները պետք է լինեն բացարձակապես անկախ և չարատավորված», - ընդգծեց նա։

Ուրումովայի կարծիքով, խոսքի ազատության և ԶԼՄ-ների անկախության ոլորտում Եվրոպական դատարանի և Եվրոպական խորհրդի փորձը ընտրությունների ժամանակ և նախընտրական շրջանում մի շարք խորհուրդներ է տալիս մամուլի վարվելակերպի վերաբերյալ։

«ԶԼՄ-ների հանրային պատասխանատվությունը ընտրությունների շրջանում» սեմինարի կազմակերպիչներն են Եվրոպայի խորհրդի հայկական ներկայացուցչությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Ինտերնյուս» կազմակերպությունը։-0-