Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումների նախագիծը

14.11.2007, 13:52
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումների նախագիծը
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումների նախագիծը

Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը։

Հայաստանի կառավարության կողմից ներկայացված լրացումների նախագծի համաձայն, ենթադրվում է խստացնել պատժամիջոցներն այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են վեներական հիվանդություններով, նշված հիվանդների հետ շփման մեջ գտնվող և բուժումից խուսափող անձանց նկատմամբ, ինչպես նաև վեներական հիվանդություններով տառապող և վարակի աղբյուրը գաղտնի պահող և նրանց հետ շփման մեջ մտնող անձանց նկատմամբ։

Կառավարության առաջարկով նշված անձինք, լրացումների նախագծի ուժի մեջ մտնելու պահից, կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, մինչդեռ ավելի վաղ մեղավոր անձինք վճարում էին սահմանված նվազագույն աշխատավարձի 30-ից մինչև 100 տոկոս տուգանք։

Նաև օրենսգրքով խստացվում են պատժամիջոցները՝ բժշկական կրթություն չունեցող և բժշկական ապօրինի գործունեության վարող անձանց նկատմամբ։ Լրացումների՝ ուժի մեջ մտնելու պահից նրանք կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Լրացումների նախագծի համաձայն, Իրավախախտումների մասին օրենսգրքում ներմուծվում են նոր հոդվածներ, որոնք նախատեսում են պատասխանատվություն, մասնավորապես, բժշկական օգնության ցուցաբերման և բուժծառայության մատուցման, մարդկային օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, դեղագործության կանոնների խախտման, ինչպես նաև դեղերի, բուժտեխնիկայի և բուժման մեթոդների գովազդի կանոնների խախտման համար։

Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձը 1000 դրամ է (շուրջ 3 դոլար)։-0-