Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակցիների համար աշխատանքային սեմինար է սկսվել
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում աշխատանքային սեմինար է սկսվել՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների համար, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակից։
«Մենք հուսով ենք, որ այս սեմինարը կնպաստի քաղաքացիների խնդիրները լուծելու նպատակով՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հմտությունների կատարելագործմանը՝ կառավարական կառույցների և երկրի քաղաքացիական հանրության հետ համագործակցության ժամանակ»,- հայտարարեց Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ) վարչության պետի տեղակալ Մարկ Գուտրին։
Նա ընդգծեց, որ մարդու իրավունքների հաստատությունների գործունեությունը մեծ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության հարցում։
Սեմինարին ներկա էին Հայաստանի պետծառայողներ և քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ։ Ելույթ ունեցան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի և առողջապահության հարցերով Օմբուդսմենի գրասենյակի և Շվեդիայի էթնիկական խտրականության հարցերով Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները։
Սեմինարի կազմակերպիչներն են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԺՄԻԳ-ը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստող կառույցների հաստատման նպատակով։ --0—

