Հայաստանի փոխվարչապետը կարող է ղեկավարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը

13.11.2007, 15:45
Հայաստանի փոխվարչապետը կարող է ղեկավարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման  նախարար Հովիկ Աբրահամյանը չի բացառում  վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու հնարավորությունը։

«Երբ որոշում ընդունվի, մենք կտեղեկացնենք այդ մասին հասարակությանը, բայց բացառված չէ, որ ես կղեկավարեմ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը»,-ասաց Աբրահամյանը երե            քշաբթի խորհրդարանական լրագրողներին։

Պատասխանելով նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ մրցակցության մասին հարցին՝ նա ասաց, որ տեղեկություն չունի առաջին նախագահի թիմի կազմի մասին։ «Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարի, այլ կանենք ամեն ինչ, որպեսզի մեր թեկնածուն հաղթի, և դրա համար կան բոլոր հիմքերն ու հնարավորությունները»,-ասաց նա։

Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրվել է նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, որի ղեկավարը հենց նա է, համագումարում։–0—