Ժողովրդական կուսակցության առաջնորդը հույս ունի, որ իր ընտրազանգվածը կաճի Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ

13.11.2007, 14:25
Ժողովրդական կուսակցության առաջնորդը հույս ունի, որ իր ընտրազանգվածը կաճի Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ

Ժողովրդական կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ» մեդիա-հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը հուսով է, որ իր ընտրազանգվածը կաճի Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ։

Ինչպես նշեց Տ. Կարապետյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ, յուրաքանչյուր հերթական ընտրություններ նրա գլխավորած կուսակցությանը բերում են ձայների ավելի մեծ քանակություն։

 «2003 թ.-ի խորհրդարանական ընտրություններին մենք ստացանք 17 հազ. ձայն, իսկ 2007 թ.-ին՝ 37 հազ., ինչը նախկին արդյունքից կրկնակի անգամ շատ է։ Ես հուսով եմ, որ կայանալիք նախագահական ընտրություններին այդ թիվը նույնպես կկրկնապատկվի», - հայտարարեց Տ. Կարապետյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ընտրությունների ելքը կանխատեսելու փորձերը հաճախ կամ ինքնախաբեություն են, կամ սխալ հետևանքների են հանգեցնում։

«Կարծում եմ, որ ընտրությունների ընթացքում ժողովուրդը՝ ինքը կտա այս հարցի պատասխանը, իսկ այժմ անիմաստ է փորձել կանխատեսել քաղաքացիների կարծիքը», - ասաց Տ. Կարապետյանը։

Ժողովրդական կուսակցությունը հիմնվել է 1995 թվականին, այսօր ԺԿ ունի 14,5 հազ. անդամ։ 2007թ. մայիսի 12-ին ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացել է ձայների մոտ 2,7% (37 тыс.), չհաղթահարելով 5%-ի սահմանը։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008-ի փետրվարի 19-ին։ ԿԸՀ-ն ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ընտրությունների օրը ոչ աշխատանքային է հայտարարել։ –0-