ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի մասին համաձայնությունը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը

Երեքշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ Հայաստանի Սահմանադրական դատարանը երկրի Հիմնական օրենքին համապատասխան է համարել ԱՊՀ մասնակից-պետությունների «Հումանիտար համագործակցության խորհրդի մասին» համաձայնության դրույթները։
Հայաստանի Սահմանադրության դրույթներին՝ Համաձայնության համապատասխանության հարցի քննարկումը տեղի է ունեցել գրավոր ընթացակարգով փաստաթղթերի հետազոտմամբ, որոնք ներկայացվել են զեկուցող՝ ՍԴ-ի դատավոր Հրանտ Նազարյանի և ՀՀ նախագահի ներկայացուցիչ՝ ԱԳ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի կողմից։
Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամների կողմից Համաձայնությանը հավանություն տալուց հետո՝ այն կներկայացվի երկրի ԱԺ-ի քննարկմանը և նախագահի հավանությանը։
ԱՊՀ անդամ-պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2007 թ.-ի մարտի 16-17-ը Ալմա-Աթայում։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Ռուսաստանի խորհրդի անդամները, ինչպես նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։
Նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել են, որ Խորհրդի կողմից որոշումների իրականացումներով կզբաղվի հումանիտար համագործակցության հիմնադրամը, որի ստեղծման մասին համաձայնություն է ստորագրվել։
Այժմ Խորհրդի նախագահն է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ ՌԴ նախագահի օգնական Ջախան Պոլիևը։
«Հումանիտար համագործակցության խորհրդի մասին» համաձայնությունը ստորագրվել է 2006 թ.-ի նոյեմբերի 28-ին Մինսկում։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Խորհուրդը ստեղծվել է 2005 թ.-ի օգոստոսի 26-ին Կազանում ստորագրված ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության մասին համաձայնության իրագործման շրջանակներում։
Խորհրդի հիմնական խնդիրներն են մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության, ինչպես նաև սպորտի, տուրիզմի և երիտասարդության հետ աշխատանքի բնագավառներում համագործակցության մեխանիզմների կատարելագործումը և զարգացումը։
Խորհուրդը պետք է սահմանի հումանիտար բնագավառում ԱՊՀ երկրների փոխգործունեության հեռանկարային ուղղությություններն ու ձևերը, մշակի համատեղ գործողությունների համակարգմանը առնչվող առաջարկությունները։ Այս մարմինը նաև կմշակի ԱՊՀ երկրների միջպետական հեռանկարային միջոցառումների երկու տարվա համար նախատեսված ծրագրերը և միջազգային-իրավական փաստաթղթերի նախագծերը։ Խորհուրդը պետք է համագործակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների հետ։
Խորհրդի կազմի մեջ է մտնում ԱՊՀ յուրաքանչյուր պետությունից մեկական լիազոր ներկայացուցիչ, խորհրդում ԱՊՀ երկրները կնախագահեն հերթականությամբ՝ յուրաքանչյուր պետություն մեկ տարուց ոչ ավել ժամկետով։-0-