Հայաստանի նախագահը նշանակել է Վերահսկիչ պալատի փոխնախագահ և խորհրդի անդամ

13.11.2007, 12:02
Հայաստանի նախագահը նշանակել է Վերահսկիչ պալատի փոխնախագահ և  խորհրդի անդամ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու հրամանագիր է ստորագրել նշանակման մասին ։

Ինչպես երեքշաբթի «»Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Լևոն Յոլյանը վեց տարի ժամկետով նշանակվել է Վերահսկիչ պալատի փոխնախագահ, իսկ Գագիկ Մկրտումյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է ՎՊ-ի խորհրդի անդամ։

2006 թ.-ի դեկտեմբերի 25-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Վերահսկիչ պալատի» մասին օրենք։ Օրենքի համաձայն՝ Հայաստանի Վերահսկիչ պալատը (ՎՊ) պետական անկախ մարմին է, որը վերահսկում է պետական արտաքին բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործումը։

Օրենքի համաձայն՝ Վերահսկիչ պալատը վերահսկում է բյուջետային ծախսերը, այդ թվում նաև պետական դոտացիաները, սուբսիդիաները, պետբյուջեին և սեփականաշնորհման ծրագրերին վերաբերող եզրակացությունների կազմումը և տրամադրումը, Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, պետական պարտքի ղեկավարումն ու սպասարկումը։

Հայաստանի Վերահսկիչ պալատը գործում է անկախության, օրինականության, անշահախնդրության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա։ Պալատի ղեկավարումը իարականացվում է կոլեգիալ հիմքերի վրա։

Վերահսկիչ պալատը բաղկացած է նախագահից, Խորհրդից և աշխատակազմից։ ՎՊ-ի նախագահը նշանակվում է  վեց տարի ժամկետով ՀՀ ԱԺ-ի կողմից՝ նախագահի ներկայացմամբ։

ՎՊ-ի Խորհրդի կազմի մեջ են մտնում հինգ անդամ, որոնք նշանակվում են մեկից հինգ տարի ժամկետով։ ՎՊ-ի փոխնախագահը նշանակվում է վեց տարի ժամկետով։ Նոյեմբերի 5-ին Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Զաքարյանը։-0-