Հայաստանի առաջին նախագահի գրասենյակը Գլխավոր դատախազություն է վերադարձրել «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը
երկուշաբթի տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Բազմահատորանի գործի կորուստը նկատվել էր ծառայողական հետաքննության արդյունքում։ Պարզվել է, որ 1995 կամ 1996 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով այն ժամանակվա Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը նախագահի նստավայր է ուղարկել «Ղարաբաղ» կոմիտեի գործով հատորները, և համապատասխան ձևակերպմամբ հանձնել այն աշխատակազմին։
Գլխավոր դատախազությունը կորուստը հայտանբերել է ստուգումներից հետո, որոնք իրականացվել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրահանգով, քրեական գորրծերի արխիվները այլ հետաքննչական մարմիններին տրամադրելու կապակցությամբ, ինչը պայմանավորված է 2007-ի դեկտեմբերի 1-ից Գլխավոր դատախազության կողմից նախաքննչական գործառույթների դադարեցման հետ։
«Ղարաբաղ» կոմիտեն ստեղծվել է Հայաստանում 1988-ին և առաջնորդել ղարաբաղյան շարժումը հանրապետությունում։
«Ղարաբաղ» կոմիտեի անդամների դեմ հարուցվել էր քրեական գործ, իսկ 1988-ի դեկտեմբերի 10-ին կոմիտեի բոլոր ոնդամները, այդ թվում Հայաստանի ապագա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ձերբակալվել էին։--0-

